Միջազգային 

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի պաշտոնյաների հետ

analitik.am

Սեպտեմբերի 15-16-ը ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցել է Ժնևում ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) և ՄԱԿ-ի Եվրոպայի և Կենտրնական Ասիայի տարածաշրջանային զարգացման խմբի (R-UNDG) կողմից կազմակերպված «Հետ-2015 զարգացման օրակարգի մշտադիտարկումը և հաշվետվողականությունը տարածաշրջանային մակարդակով» նախարարական խորհրդակցությանը:

 

Նախարարի տեղակալն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի նորանշանակ գործադիր քարտուղար Քրիստիան Ֆրիս Բախի հետ` քննարկելով հանձնաժողովի ծրագրերում Հայաստանի ներգրավվածության հեռանկարները:

 

Աշխատանքային այցի շրջանակներում Աշոտ Հովակիմյանը հանդիպում է ունեցել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նորանշանակ բարձագույն հանձնակատար Զեյդ Ռա’ադ Ալ Հուսեյնի հետ:

Շնորհավորելով վերջինիս նոր առաքելության ստանձնման կապակցությամբ` նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու և խորացնելու համագործակցությունը Բարձրագույն հանձնակատարի գրասենյակի, Մարդու իրավունքների մարմինների և հատուկ ընթացակարգերի հետ:

 

Աշոտ Հովակիմյանը հանդիպում է ունեցել նաև Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջև համագործակցության հետագա զարգացման հարցերը:

Նույն շարքից