Միջազգային 

Հրադադարի ռեժիմի պահպանումը Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման հանգուցային պայմանն է

analitik.am

Հրադադարի ռեժիմի պահպանումը Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման հանգուցային պայմանն է: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերի հայտարարության մեջ, որը հրապարակված է կազմակերպության կայքում: Նա նաև ընդգծել է «ռեժիմի կայունացման կարևորությունը», նախազգուշացրել «այդ պարտավորության կատարումից խուսափելուց»: Ընդսմին Բուրկհակտերն անհրաժեշտ է համարում, որ «հակամարտության տարածաշրջանում գտնվող ԵԱՀԿ-ի դիտորդների համար երկուստեք երաշխավորվի նրանց անվտանգությունը»:

 

ԵԱՀԿ-ի նախագահը նաև գնահատել է իրադրության կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնությունների կատարման ուղղությամբ Կիևի իշխանությունների ձեռնարկած միջոցները: «Մասնավորապես, նախագահը վկայակոչել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենքի ընդունումը, որը թույլ է տալիս անցկացնել վաղաժամկետ տեղական ընտրություններ և իրավական հիմք է ստեղծում տարածաշրջանի իրադարձությունների մասնակիցների նկատմամբ համաներման համար»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից