Միջազգային 

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան է նշանակվել Ջոն Բասը

analitik.am

 ԱՄՆ-ի Սենատը հաստատել է նախագահ Բարաք Օբամայի առաջարկությամբ Անկարայում դեսպանի թեկնածու Ջոն Բասսի նշանակումը: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները` նշելով, որ Բասի թեկնածությունն ընդունվել է միաձայն:

 

2004-2005 թվականներին Բասը եղել է ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով հատուկ խորհրդականը: 2009-2012 թվականներին Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը զբաղեցրած Բասը 2005-2008 թվականներին ղեկավարել է Պետքարտուղարության գործողությունների կենտրոնը:

 

Մինչ Թուրքիայում ԱՄՆ դեսպան նշանակվելը Ջոն Բասն զբաղեցրել է Պետքարտուղարության գործադիր քարտուղարի եւ Ջոն Քերիի անձնական ընթերակայի պաշտոնները:

Նույն շարքից