Միջազգային 

Կոնգրեսի ներքին պալատը հավանության է արժանացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկած նախագիծը

analitik.am

Կոնգրեսի ներքին պալատը հավանության է արժանացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկած նախագիծը, համաձայն որի նախատեսվում է սպառազինություն տրամադրել Սիրիայի «չափավոր» ընդդիմությանը, գրում է vz.ru-ն:

 

Վաշինգտոնը հուսով է, որ այս քայլը կօգնի պայքարել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ: Այժմ օրինագիծը պետք է արժանանա Սենատի հավանությանը, ապա՝ ստորագրվի նախագահի կողմից:

 

 

Նախկինում Օբաման առաջարկել էր ԱՄՆ-ի կողմից «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի ռազմավարություն, ըստ որի ԱՄՆ-ի օդուժը հարվածներ կհասցնի Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դիրքերին, իսկ ցամաքում հարձակում կգործի Իրաքի բանակն ու Սիրիայի «չափավոր» ընդդիմությունը:

 

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները «կորցրել են իրենց լեգիտիմությունը», այդ իսկ պատճառով Վաշինգտոնը չի պատրաստվում ԻՊ-ի դիրքերին օդային հարվածներ հասցնելու համար թույլտվություն խնդրել Սիրիայից:

 

Սիրիայի խորհրդարանը, իր հերթին, առաջարկել է հանդիպում կազմակերպել ամերիկացիների հետ և բանակցել ԻՊ-ի դեմ պայքարելու համագործակցության մասին: 

Նույն շարքից