Միջազգային 

Կատալոնիայի խորհրդարանը հավանություն Է տվել ինքնիշխանության հանրաքվեին

analitik.am

Կատալոնիայի խորհրդարանը հավանություն Է տվել Իսպանիայի այդ ինքնավար մարզի ինքնիշխանության շուրջ նոյեմբերի 9-ին բնակչության հարցում անցկացնելու վերաբերյալ բանաձեւին: Բանաձեւում կոչ է արվում  հարցումն անցկացնել «դեմոկրատական երաշխիքների եւ օրենքների պահպանմամբ»:

 

Բանաձեւում նաեւ Կատալոնիայի կառավարության ղեկավարից պահանջվում է «խորհրդարանի հետ համաձայնեցնել գործողություններն այն դեպքում, եթե ի հայտ գան Կատալոնիայի ապագայի որոշման ժողովրդավարական գործընթացի հետ կապված նոր հանգամանքներ»: Ինչպես նշում են իսպանացի փորձագետները, դա ենթադրում Է խորհրդարանի կողմից նոր որոշումների ընդունում, եթե իսպանական պետությունը արգելի հարցումը:

 

Բանաձեւի օգտին արտահայտվել Է ազգայնական կուսակցություններից 86 պատգամավոր, ինչպես նաեւ երեք սոցիալիստ պատգամավոր, որոնք այդպիսով խախտել են բանաձեւին չաջակցելու սոցկուսակցության որոշումը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Նույն շարքից