Միջազգային 

ՄԱԿ-ի գնահատումների համաձայն՝ հումանիտար օգնության կարիք ունի մոլորակի 108 մլն բնակիչ

analitik.am

ՄԱԿ-ի գնահատումների համաձայն՝ հումանիտար օգնության կարիք ունի մոլորակի 108 մլն բնակիչ: Այդ մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

 

«Ամբողջ աշխարհում հումանիտար օգնության կարիք ունի 108 մլն մարդ եւ նրանց այդ օգնությունը ցուցաբերելու համար մարդասիրական կազմակերպություններին հարկավոր Է շուրջ 17,1 մլրդ դոլար»,-ընդգծել Է նա:

 

Պան Գի Մունի խոսքով՝ վերջին տարիներին ՄԱԿ-ն ստիպված Է գործ ունենալ բազմաթիվ «չափազանց լուրջ հումանիտար ճգնաժամերի հետ, որոնք բնութագրվում են բնակչության զանգվածային տեղաշարժով»: Որպես օրինակ նա նշել Է հակամարտությունները Սիրիայում, Իրաքում, Հարավային Սուդանում եւ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից