Միջազգային 

Կալաձեն մեկնել է Թուրքիա

analitik.am

Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախի Կալաձեն պաշտոնական այցով մեկնել Է Անկարա: Ինչպես տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ին, այցի շրջանակներում պլանավորված Է Կալաձեի հանդիպումը Թուրքայի Էներգետիկայի եւ բնապաշարների նախարար Թաներ Յըլդըզի հետ:

 

Հանդիպմանը կողմերը կքննարկեն Էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցության, անդրսահմանային առեւտրի աշխուժացման, երկու երկրները կապող նոր ենթակառուցվածքի շինարարության, Էներգետիկայի ոլորտում երկու երկրների միջեւ առեւտրի ընդլայնման նպատակով մասնավոր հատվածին աջակցման եւ միջկառավարական նոր համաձայնագրի ձեւակերպման հարցերը:

 

Վրաստանի փոխվարչապետի պաշտոնական այցը Թուրքիա կավարտվի սեպտեմբերի 19-ին:

Նույն շարքից