Միջազգային 

Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննադատել է ԱՄՆ-ին

analitik.am

Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննադատել է ԱՄՆ-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ցամաքային պայքար մղելուց հրաժարվելու համար, այս մասին հայտնում է lenta.ru-ն` Agence France-Presse-ին հղումով:

 

Նախագահի կարծիքով՝ ամերիկացիներին չի հաջողվի ահաբեկիչներին հաղթել միայն օդային հարվածներով:

 

NBC-ի հետ զրույցում Ռոհանին հարցադրում է արել. «Մի՞թե ամերիկացիներն այդքան վախենում են ցամաքային գործողությունների հետևանքով կորուստներ տալուց»:

 

Նա հայտարարել է, որ անհնար է ահաբեկչության դեմ պայքարել առանց զոհ տալու և հասնել հաջողության` օգտագործելով միայն ռմբակոծիչներ և անօդաչուներ:

 

Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգները չի ուղարկի իր զորքն Իրաք ցամաքային գործողությունների համար և կսահմանափակվի միայն օդային հարվածներով:

Նույն շարքից