Ռուսաստանը երեք պահանջ է առաջադրել Ուկրաինային և Եվրամիությանը՝ այդ երկրի և կառույցի միջև Ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո, գրում է korrespondent.net-ը:
Ռուսաստանի տնտեսական զարգացման հարցերով նախարար Ալեքսեյ Ուլյուկաևն իր այդ պահանջները Twitter սոցցանցի միջոցով հղել է առևտրային հարցերով եվրահանձնակատար Կառլ դը Գուխտին:
Ըստ աղբյուրի՝ Մոսկվան պահանջում է համաձայնագրով նախատեսված պայմանավորվածությունների իրավական հետաձգում, համաձայնագրի դրույթների ամբողջական կամ մասնակի իրականացման հետաձգում մինչև 2015-ի դեկտեմբերի 31-ը և եռակողմ հանձնախմբի աշխատանքի ինտենսիվացում:
Երկրորդ կետի դեպքում Ռուսաստանը նաև ռիսկեր է տեսնում: