Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Ղազախստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագրին՝ Դաշնային խորհրդում այն քննարկելու համար իր ներկայացուցիչ նշանակելով պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովին, հայտնում է РИА Новости-ն։
Ղազախստանի հետ համաձայնագիրը կոչված է հեշտացնելու սպառազինությունների մատակարարումը երկու երկրների միջև։
Տվյալ պայմանագրով երկրները ռազմական նշանակության արտադրանք կմատակարարեն միմյանց նույն բնութագրերով, ինչպես իրենց զինված ուժերի համար, իսկ արժեքները կձևավորվեն՝ մատակարարի օրենսդրությանը համապատասխան։