Միջազգային 

Ռմբակոծությունից 35 մարդ է զոհվել

analitik.am

Հալեպի մարզում գտնվող ալ Բաբ քաղաքում ռմբակոծության հետևանքով 35 մարդ է զոհվել:


Ռումբերից մեկն ընկել է Մաքաթիբ փողոցում, որտեղ գտնվում է քաղաքի գլխավոր շուկան: Այն այժմ գտնվում է ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ: Հալեպի Մասաքին Հանանու թաղամասում վառվող նյութերով ռումբ է ընկել, որի հետևանքով 6 մարդ է վիրավորվել:

 

Հալեպի հյուսիս-արևելքում գտնվող Այն ալ Արաբի շրջանում ԻԼԻՊ խմբավորումը սեպտեմբերի 18-ին վերահսկողություն է հաստատել 21 գյուղերի վրա: Աղբյուրը տեղեկացնում է, որ ԻԼԻՊ-ին պատկանող անօդաչու ինքնաթիռ է  հայտնվել Հալեպի մարզում: Տեղեկություններ կան այն մասին, որ օդանավը հայտնվել է ալ Բաբ և Մանբաջ քաղաքների վրա:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել Սիրիայի հյուսիսում ԻԼԻՊ-ի կողմից 16 քրդական գյուղերի վրա վերահսկողություն հաստատելու մասին:

Նույն շարքից