Միջազգային 

Գաս Բիլիրակիսը նշանակվել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի փոխնախագահ

analitik.am

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է կոնգրեսական Գաս Բիլիրակիսի նշանակումը ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի փոխնախագահի պաշտոնում: Ֆլորիդա նահանգից ընտրված կոնգրեսական Բիլիրակիսը հունական և հայկական հարցերի վաղեմի ջատագովն է: «Ես միշտ հիացել եմ ամերիկահայերի սրամտությամբ, ձեռնարկատիրական ոգով և աշխատանքային էթիկայով, և շոյված եմ ծառայելու որպես Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի փոխնախագահ: Ես ինձ համարում եմ հայ ժողովրդի վաղեմի բարեկամը և Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովը»,- ասել է կոնգրեսականը` հավելելով, որ անհամբերությամբ սպասում է Կոնգրեսի գործընկերների հետ համատեղ աշխատանքին` ուղղված ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների զարգացմանը:


Բիլիրակիսը նաև խոստացել է աշխատանքներ տանել` խթանելու Հայաստանի հարաբերությունները Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի հետ, որը կնպաստի Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի էներգետիկ անկախության և աշխարհաքաղաքական անվտանգության մեծացմանը:

Նույն շարքից