Պաշտոնական Բաքուն ոչ օբյեկտիվության մեջ է մեղադրել Եվրախորհրդարանին` Ադրբեջանում իրավապաշտպանների դատական հետապնդումների վերաբերյալ փաստաթղթի ընդունման համար: Ինչպես հաղորդում է Haqqin.az-ը, այս կապակցությամբ հայտարարություն է արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:
ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Եվրախորհրդարանի ընդունած փաստաթուղթն «ամբողջովին անհիմն է և ոչ օբյեկտիվ»: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, իբր իրենց երկրում «ամբողջովին ապահովված է օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, խոսքի և հավաքներ իրականացնելու, ինչպես նաև դատական համակարգի ազատությունը:
Եվրախորհրդարանը սեպտեմբերի 18-ին փաստաթուղթ է ընդունել Ադրբեջանում իրավապաշտպանների դատական հետապնդումների վերաբերյալ: Փաստաթղթի մի շարք կետեր անմիջականորեն վերաբերում են Հայաստանին, ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի հուլիսյան ձերբակալմանը և մասնակիորեն՝ հայկական կողմի համար լրտեսելու միջազգային աղմուկ առաջացրած կասկածելի մեղադրանքներին: