Միջազգային 

Ասոցացման համաձայնագրի ստորագրումը վերջին հրաժեշտն էր Խորհրդային Միությանը

analitik.am

korrespondent.net-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կանադա կատարած այցի ժամանակ հանդիպել է տեղի ուկրաինական համայնքին` շնորհակալություն հայտնելով անկախ Ուկրաինայի զարգացմանը սատարելու համար, նաև մեկնաբանել Գերագույն ռադայի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վավերացումը: Այս առիթով Պորոշենկոն, մասնավորապես, ասել է. «Դա վերջին հրաժեշտն է Խորհրդային Միությանը:


Ոչ ոք և ոչինչ մեզ չի խոչընդոտի մեր պետության քաղաքակիրթ զարգացման ճանապարհին»: Խոսելով առաջիկա անելիքի մասին՝ նա ասել է, որ Ուկրաինայում պետք է հաղթահարվի կոռուպցիան, նոր ուկրաինամետ խորհրդարան ընտրվի, իսկ Գերագույն ռադայում «պետք է ազատվել հինգերորդ շարասյունից»:

Նույն շարքից