Միջազգային 

Գերմանիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների շարունակմանը

analitik.am

ԳԴՀ արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կողմ է արտահայտվել Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսմանը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Բեռլինում իր թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ Շտայնմայերի արած հայտարարությանը:

«Գերմանիան պնդում է Բրյուսելում Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցություններում նոր գլուխների բացումը»,-նշել է Շտայնմայերը:

«Հենց նրանք, ովքեր թերահավատորեն են տրամադրված, պետք է շահագրգռված լինեն այս հարցում՝ կապված իրավական համակարգի զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության հետ»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ դա հնարավորություն կտա Թուրքիային անմիջականորեն ասել, թե էլ ինչ պետք է արվի երկրում: 

Նույն շարքից