Սպորտ 

Ռոնալդուն փիլիսոփայական գրառում է արել` արձագանքելով ՖԻՖԱ-ի կողմից Մեսսիին տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչելուն

analitik.am

Կրիշտիանո Ռոնալդուն արձագանքել է ՖԻՖԱ-ի կողմից Լեոնել Մեսսիին տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչելուն:

Նշենք, որ երեկ պորտուգալացին արհամարհեց մրցանակաբաշխությունը, չնայած այն բանին, որ այն տեղի էր ունենում Միլանում, Թուրինից ոչ այնքան հեռու, որտեղ հիմա խաղում է Ռոնալդուն, ով հայտնվել էր տարվա խորհրդանշական հավաքականում և Մեսսիի ու Վան Դեյքի հետ պայքարում էր լավագույնի կոչման համար:

«Համբերություն և համառություն: Սրանք բնավորության երկու գծեր են, որոնք պրոֆեսիոնալին տարբերում են սիրողականից: Այն ամենը, ինչն այսօր մեծագույն է համարվում, սկսվել է ամենափոքրից: Դուք չեք կարող անել ամեն ինչ, սակայն արեք այն ամենը, ինչ կարող եք, որպեսզի ձեր երազանքներն իրականություն դառնան: Եվ մի մոռացեք, որ գիշերից հետո  արևածագ է գալիս»,-գրել է Ռոնալդուն իր էջում:

Հավելենք, որ հիմա Մեսսին ունի 6 լավագույնի մրցանակ, իսկ Ռոնալդուն` 5:

Նույն շարքից