Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք՝ հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը: «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Պաատա Կվիժինաձեն վիրավորել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից գործընկերոջը՝ Պավլե Կուբլաշվիլիին:
Միջադեպը տեղի է ունեցել 2012-ի սեպտեմբերի 30-ին 10-ամսական Վարվարա Ռաֆալյանցի մահվան գործով հետաքննչական հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումից հետո:
Երբ պատգամավոր Գիգա Բուկիան ավարտել է իր ելույթը հանձնաժողովի ստեղծման թեմայով, Պավլե Կուբլաշվիլին նրան խնդրել է իր հետ դուրս գալ նիստերի դահլիճից, բայց նա հրաժարվել է ու բողոքել ընդդիմախոսի այդ առաջարկի դեմ: Խորհրդարանական փոքրամասնությանը խոսքերով վիրավորել է նաև պատգամավոր Օմար Նիշնիանիձեն:
Իրավիճակը կարողացել են հանդարտեցնել մանդատային ծառայության աշխատակիցները: