Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդն ընդունել է պարտությունը քվեարկության արդյունքներից հետո, համաձայն որոնց քաղաքացիների մեծ մասը կողմ են արտահայտվել Մեծ Բրիտանիայի միասնականությանը, փոխանցում է Agence France-Presse-ը:
«Ես ափսոսանքով ընդունեցի արդյունքները, բայց մենք ընդունում ենք շոտլանդացի ժողովրդի որոշումը: Ցանկանում եմ նշել, որ զգալի մասն էլ կողմ էր քվեարկել անկախությանը: Ես ճանաչում եմ արդյունքները եւ խոստանում կառուցողական աշխատել», - Սալմոնդի խոսքերն է փոխանցում Gazeta.ru-ն:
Հայտնի է, որ արդեն Շոտլանդացիների 60 տոկոսից ավելին արդեն քվեարկել է: