Միջազգային 

ԱՄՆ-ն Ուկրաինաին կտա 1 մլրդ դոլարի ֆինանսական երաշխիքներ

analitik.am

Ուկրաինան ԱՄՆ-ից կստանա ևս 1 մլրդ դոլարի ֆինանսական երաշխիքներ, նաև կմեծանա օգնությունն անվտանգության հարցում: Այս մասին իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Պորոշենկոն հինգշաբթի օրն այցելել է ԱՄՆ, այցի ընթացքում բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ելույթ ունեցել ԱՄՆ Կոնգրեսում:

«ԱՄՆ նախագահի հետ քննարկեցինք անվտանգության ապահովման, տնտեսության և ֆինանսական համագործակցության հարցեր… Պայմանավորվեցինք… որ Ուկրաինան ևս 1 մլրդ դոլարի ֆինանսական երաշխիքներ կստանա ԱՄՆ-ից: Կմեծանա նաև Ուկրաինային հատկացվող օգնությունը անվտանգության հարցում»,- գրել է Պորոշենկոն:

Նա Օբամային նաև շնորհակալություն է հայտնել արդյունավետ երկխոսության և ընդունված որոշումների համար:

Նույն շարքից