Համաշխարհային տնտեսության համար ամենամեծ սպառնալիքն առևտրային խոչընդոտներն են: Այս մասին հայտարարել է Եվրոպական Կենտրոնական բանկի ապագա նախագահ Քրիստին Լագարդը, փոխանցում է Reuters-ը:
Նրա խոսքերով, ԱՄՆ տնտեսությունը, որն աշխարհի ամենամեծն է, շարունակում է մնալ լավ վիճակում․ «Այն շատ լավ վիճակում է»,-ասել է Լագարդը:
Ըստ նրա կանխատեսումների ՝ առևտրային պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի և Չինաստանի կողմից սահմանված մաքսատուրքերը կհանգեցնեն նրան, որ 2020 թվականին համաշխարհային տնտեսության աճը կդանդաղի 0,8 տոկոսով:
Օգոստոսի սկզբին Bloomberg-ը գրել էր, որ գալիք տարվա ընթացքում Միացյալ Նահանգներում տնտեսության անկման հավանականությունը մեծացել է և այժմ կազմում է 35 տոկոս: Վերլուծաբանները կարծում են, որ այս տարի ԱՄՆ տնտեսությունը կաճի 2,3 տոկոսով, չնայած հուլիսին վերջիններս ավելի դրական արդյունք էին կանխատեսում։