Միջազգային 

Թուրքիան կարող է հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու հարցով

analitik.am

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե կանցկացնի: Haber7 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:

Նրա խոսքով՝ ներկայում Թուրքիայում իրականացվում են բարեփոխումներ՝ անդամակցելու համար ԵՄ-ին, և անհրաժեշտ պահին Անկարան կարող է այդ հարցով հանրաքվե անցկացնել:

Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու հարցով պաշտոնական բանակցությունները սկսվել են 2005թ.:

Թուրքիան 65%-ով կատարել է ԵՄ-ի առջև իր պարտավորությունները՝ այդ կառույցին անդամակցելու հարցով:

Նույն շարքից