Միջազգային 

Թուրքիայի վարչապետը գիշերը պաշտոնական այց է կատարել Բաքու

analitik.am

Գիշերը Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն պաշտոնական այցով ժամանել է Բաքու, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

 

Նա ընդգծել է, որ նոր պաշտոնում իր առաջին այցերից մեկը կատարում է Ադրբեջան՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հռչակված «երկու պետություն, մեկ ժողովուրդ» կարգախոսին համահունչ:

 

Նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի և Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի հետ: Օրակարգում են երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերին վերաբերող հարցեր:

 

Դավութօղլուն նշել է, որ միասին իրենք գնում են դեպի պայծառ ապագան: Այդ ճանապարհին նա նշել է Բաքու - Թբիլիսի - Էրզրում, Բաքու - Թբիլիսի - Ջեյհան, Բաքու - Թբիլիսի - Կարս նախագծերը, որոնք կհամալրվեն TANAP նախագծով, որով ադրբեջանական գազը նախատեսվում է հասցնել Եվրոպա: Դավութօղլուի այցին հաջորդելու է TANAP-ի ադրբեջաբական հատվածի գազատարի հիմնարկեքը: Թուրքական հատվածում դա նախատեսվում է մարտին:

 

Նույն շարքից