Միջազգային 

Ի՞նչ է պահանջել Եվրախորհրդարանը Ադրբեջանից

analitik.am

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված: Բանաձևում Ադրբեջանին կոչ են անում կատարել մարդու իրավունքների հետ կապված վաղուց հասունացած բարեփոխումները, դադարեցնել ճնշումները քաղաքացիական հասարակության կառույցների, ընդդիմադիր գործիչների ու անկախ լրագրողների նկատմամբ: 

Բաքվից պահանջել են նաև վերացնել հանրահավաքներ անելու արգելքը: Եվրախորհրդարանի պատգամավորները նաև դատապարտել են Լեյլա ու Արիֆ Յունուսների, Ռասուլ Ջաֆարովի, Ինտիգամ Ալիևի ու Հասան Հուսեյնլիի ձերբակալությունը`հորդորելով նրանց ազատ արձակել. «ԵՄ աջակցությունն ու համագործակցությունը Ադրբեջանի հետո, այդ թվում ռազմավարական գործընկերության ու մոդերնիզացիայի հարցով բանակցությունները պետք է մարդու իրավունքների պաշտպանության դրույթ ունենան»,- ասված է բանաձևում:

Բաքուն արդեն իսկ մեկնաբանել է բանաձևը` հայտարարելով, թե իբր ընդունված բանաձևն ամբողջությամբ «անհիմն ու ոչ օբյեկտիվ է, որի նպատակն է քաղաքական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»:

Նույն շարքից