Միջազգային 

ԱՄՆ կոնգրեսի սենատը հավանություն է տվել Սիրիայի ընդդիմությանը զինելու բանաձևին

analitik.am

ԱՄՆ Կոնգրեսի սենատը հավանություն է տվել բանաձևին, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին զինավարժանքներ անցկացնել և զինել Սիրիայի ընդդիմությանը, մասնավորապես՝ Սիրիայի ազատ բանակին ԻԼԻՊ խմբավորման դեմ պայքարում:  Արիզոնայի սենատոր Ջոն Մաքքեյնը նշել է, որ ԻԼԻՊ-ը սպառնալիք է ներկայացում ԱՄՆ-ի համար: Ավելի վաղ փաստաթուղթը ընդունվել էր ամերիկյան խորհրդարանի ստորին պալատում:


Այնուամենայնիվ, տեղեկություններ կան, որ սիրիական ընդդիմության զինպատրաստությունն անիջապես չի սկսվի: Ինչպես նշել է ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչ Մարտին Դեմպսին, գործընթացը կարող է բաղկացած լինել մի քանի մասից: Սկզբում նրանց կտարամդրվեն փոքր զենքեր, հետագայում կփոխարինվեն ավելի ծանր զենքերով:

 

Այժմ բանաձևը պետք է հավանության արժանանա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից, ով արդեն հայտարարել է, որ սիրիական ընդդիմության աջակցությունը համարվում է կարևոր տարր Վաշինգտոնի ռազմավարության մեջ:  Օբաման հիշեցրել է, որ ապստամբները պայքարում են ոչ միայն ԻԼԻՊ-ի, այլև Բաշար ալ Ասադի համակարգի դեմ:

Նույն շարքից