Միջազգային 

Հռոմի պապն ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

analitik.am

Հռոմի Ֆրանցիսկոս պապը սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայաստաի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է Վատիկանի ռադիոն:


Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան): Հանրապետության Նախագահը Հռոմում՝ Վիտտորիանո թանգարանային համալիրում մասնակցել է «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսում ընդգրկված են Մերձավոր Արևելքի ինը երկրներում արված լուսանկարներ, առանձին բաժին է կազմում Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումը փաստող վավերագրական ֆիլմը: Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Ի պատիվ Հայաստանի Նախագահի՝ սեպտեմբերի 18-ին Սան Էջիդիո քրիստոնեական համայնքի անունից տրվել է ճաշ:

Նույն շարքից