Միջազգային 

Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչները կհանդիպեն հոկտեմբերին Պրահայում

analitik.am

ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը պայմանավորվել են հանդիպել հոկտեմբերի կեսերին Պրահայում, հայտնում է apsny.ge-ն։

 

Տվյալ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը կայացել է Կարասինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, նշել է Աբաշիձեն։ Նրա խոսքով՝ Պրահայում կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկվեն առևտրի, էկոնոմիկայի և տրանսպորտի ոլորտում վրաց-ռուսական համագործակցության հետագա զարգացման հարցերը։

 

«Աբաշիձե-Կարասին ձևաչափով հանդիպումն ունի իր ավանդական օրակարգը, որը կապված է հիմնականում առևտրա-տնտեսական համագործակցության, տրանսպորտային, հումանիտար և այլ հարցերի զարգացման հետ: Պրահայում կայանալիք հանդիպման ընթացքում մենք կքննարկենք համագործակցության դինամիկայի պահպանման հարցերը և այդ համագործակցության հեռանկարները»,- նշել է Աբաշիձեն։

Նույն շարքից