Միջազգային 

«Վեցյակի» և Իրանի բանակցությունների 7-րդ փուլն անցկացվում է ՄԱԿ-ում

analitik.am

Միջազգային միջնորդների «վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Չինաստան) և Իրանի միջև բանակցությունների 7-րդ փուլն ուրբաթ անցկացվում է ՄԱԿ-ում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` 2013-ի նոյեմբերի 24-ին Ժնևում ընդունված համատեղ ծրագրի համապատասխան կողմերը պայմանավորվել են հուլիսի 20-ին համաձայնեցնել Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը երաշխավորող փաստաթուղթը` իսլամական պետության նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացման դիմաց: Այնուհետև այդ ժամկետը երկարաձգվել է 4 ամսով` մինչ 2014-ի նոյեմբերի 24-ը:

Նախօրեին ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել էր, որ ամենավիճահարույց հարցերից մեկը Արակայի միջուկային ռեակտորի գործունեության մասին է: 

Նույն շարքից