Միջազգային 

Կատալոնիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որը թույլ կտա անկախության հանրաքվե անցկացնել

analitik.am

Կատալոնիայի խորհրդարանը հանրաքվեների մասին օրենք է ընդունել, որը, տեղի իշխանությունների կարծիքով, թույլ կտա համազգային հարցումներ անցկացնել՝ առանց պաշտոնական Մադրիդի համաձայնության:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն` Կատալոնիայում նոյեմբերի 9-ին անկախության մասին հանրաքվե պետք է անցկացվի, որը Իսպանիայի իշխանություններն անօրինական են համարում: Օրենքին կողմ է քվեարկել 106 պատգամավոր, դեմ` 27, ձեռնպահներ չեն եղել:

Կատալոնիայի իշխանությունների կարծիքով` այդ օրենքը օրենսդրական հիմք կստեղծի ինքնավարության ապագա կարգավիճակի մասին համազգային հարցում անցկացնելու համար` չնայած Իսպանիայի իշխանությունների դիրքորոշմանն ու երկրի Սահմանադրական դատարանի որոշմանը, որով հանրաքվեի անցկացումն անօրինական է համարվել:

Օրինագծում ասվում է, որ համազգային հարցում կազմակերպել հնարավոր կլինի իշխանության մարմինների, ինչպես նաև՝ նախաձեռնող խմբի նախաձեռնությամբ, եթե հաջողվի 50 000 ստորագրություն հավաքել: Հանրաքվեին մասնակցել կկարողանան նաև կատալոնացիներն, ովքեր ապրում են արտասահմանում, ինչպես նաև՝ Կատալոնիայում 3 տարուց ավելի մշտական բնակություն ունեցող օտարերկրացիները: 

Նույն շարքից