Միջազգային 

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից գերեվարված 49 թուրքերն ազատ են արձակվել

analitik.am

Հունիսին «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից գերեվարված 49 թուրքերն ազատ են արձակվել և բարեհաջող վերադարձել տուն, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին:

 

Պաշտոնյան հստակեցրել է, որ նրանք բերվել են Թուրքիայի հարավային Շանլըուրֆա քաղաք: Նա ասել է, որ բարեհաջող հանգուցալուծումը հնարավոր է դարձել թուրքակակն հետախուզության աշխատանքի շնորհիվ:

 

Հունիսին իսլամիստները գրավել էին Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանը, և առաքելության 49-ն անդամներն ու նրանց ընտանիքները, այդ թվում՝ երեք երեխա, գերության մեջ էին հայտնվել: Պատանդների թվում է եղել նաև Թուրքիայի գլխավոր հյուպատոսը:

Նույն շարքից