Միջազգային 

Սաակաշվիլին փաստաթղթեր է ներկայացրել ամերիկյան աշխատանքային վիզա ստանալու համար

Նյու Յորքում բնակվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին փաստաթղթեր է ներկայացրել ամերիկյան աշխատանքային վիզա ստանալու համար:

 

«Սաակաշվիլին պատմել է, որ այժմ փոխում է ԱՄՆ-ում իր տուրիստական կարգավիճակն աշխատանքային վիզայի»,- գրում է New York Times թերթը, փոխանցում է Взгляд-ը:

 

Նախկին նախագահը հայտնել է, որ ցանկանում է նորից դասախոսություններ կարդալ հեղինակավոր Թաֆթսի համալսարանում, որը գտնվում է Բոստոնից քիչ հեռու: Ինչպես գրում է թերթը, այս ուսումնական հաստատությունը դադարեցրել էր համագործակցությունը Սաակաշվիլիի հետ այս տարվա մայիսին:

 

«Սաակաշվիլին այժմ հուշագրություններ է գրում, լավ վարձատրվող դասախոսություններ կարդում, մասնակցում է Վաշինգտոնում գիտահետազոտական ինստիտուտի ստեղծմանը և հանդիպում է հին ծանոթների հետ, օրինակ՝ սենատոր Ջոն ՄքՔեյնի և պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի հետ»,- գրում է թերթը:

 

Նյու Յորքում Սաակաշվիլին ապրում է ազգականի տանը: Ըստ նրա՝ նա նորմալ կյանք է վարում՝ այցելում է սրճարաններ, ռեստորաններ, կինոթատրոններ:

 

Վրաստանի գլխավոր դատախազությունը նախկին նախագահին մեղադրանքներ է ներկայացրել մասնավորապես բյուջեի միջոցների վատնման համար: Օգոստոսի 14-ին հայտնի էր դարձել, որ նրա նկատմամբ հայրենիքում հետախուզում է հայտարարվել:

Նույն շարքից