Մեծ Բրիտանիան Շոտլանդիայի բնակիչների կարծիքին հարգանքով կվերաբերվի, որոնք կողմ են արտահայտվել թագավորության կազմում այդ շրջանի մնալուն, այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի պաշտոնական հայտարարության մեջ, գևում է interfax.ru-ն:
«Ամիսներ տևած խորհրդակցություններից, բանավեճերից ու զգուշավոր խորհումներից հետո մենք արդեն գիտենք հանրաքվեի արդյունքը, և ողջ Բրիտանիան հարգանքով կվերաբերի այդ արդյունքներին»,- ասվում է փաստաթղթում:
«Մենք պետք է հիշենք, որ չնայած կարծիքների տարբերությանը՝ մենք բոլորս ջերմորեն սիրում ենք Շոտլանդիան: Եվ դա այն է, ինչն օգնում է մեզ բոլորիս միավորել»,-ասել է թագուհին: