Միջազգային 

«Հարավային գազային միջանցքն» իրական աշխարհաքաղաքական նախագիծ է, և այն կդառնա 21-րդ դարի պայմանագիրը

«Հարավային գազային միջանցքն» իրական աշխարհաքաղաքական նախագիծ է, և այն կդառնա 21-րդ դարի պայմանագիրը: Այս մասին Բաքվում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն «Դարի պայմանագրի» 20-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:

 

«Ադրբեջանն այսօր ավելի քան երբևէ մոտ է Եվրամիությանը: Երկրի տնտեսությունը խորն ինտեգրված է եվրոպական շուկային»,- ասել է Բարոզուն՝ հավելելով, որ ԵՄ-ն ձգտում է ավելի խորացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ տարբեր ոլորտներում:

 

«Հարավային գազային միջանցքը» Եվրամիության էներգետիկ կարևորագույն նախագծերից է, որի նպատակն է բազմազանեցնել (դիվերսիֆիկացնել) դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարման երթուղիներն ու աղբյուրները (շրջանցելով Ռուսաստանը): Եվրամիությունը նախատեսում է ծրագիրը կյանքի կոչել այդ թվում ադրբեջանական «Շահ դենիզ» հանքավայրի գազի շնորհիվ: Իսկ Ադրբեջանին այս նախագիծը թույլ կտա ի դեմս Եվրոպայի նոր շուկա ձեռք բերել:

Նույն շարքից