Միջազգային 

Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել Եվրանեսթի Հայաստանում կայանալիք ԽՎ-ին

Ադրբեջանը շարունակում է բոյկոտել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի նիստը Հայաստանում անցկացումը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը, Եվրանեսթի ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը հայտարարել է, որ Ադրբեջանը չի մասնակցելու վեհաժողովի նիստին:


Սուլեյմանովը հերթական անգամ որպես պատճառաբանություն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման բացակայությունը:

 

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նստաշրջանը տեղի կունենա Երևանում, 2015 թվականի առաջին եռամսյակում:

Նույն շարքից