Միջազգային 

ԿՀՎ-ն դադարեցրել է Արևմտյան Եվրոպայի՝ իրեն դաշնակից երկրների լրտեսությունը

Ամերիկայի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) դադարեցրել է Արևմտյան Եվրոպայի՝ իրեն դաշնակից երկրների լրտեսությունը: Այս մասին Associated Press-ին հայտնել է ԿՀՎ-ի անանուն աղբյուրը:

Նրա խոսքով՝ դադարեցման ընթացքում փորձում են պարզել, թե ինչքանով է լրտեսումը այդ երկրների նկատմամբ արդյունավետ և ինչքանով է այն արդարացնում կատարված ծախսերը:

Ինչպես հայտնում է աղբյուրը այդ երկրներում արգելվել է իրականացնել այնպիսի գործողություններ ինչպիսիք են կառավարության ներսում գտնվող իրենց աղբյուրների հետ հանդիպումները և նոր լրտես կադրերի պատրաստումը:

Չնայած շատ աշխատակիցներ իրենց կոլլեգաներին աջակցելու համար հատուկ թույլտվությամբ կարող են որոշակի լրտեսական գործողություններ կատարել: Լրտեսման գործողությունները վերսկսելու ամսաթիվը չի նշվում:

Նույն շարքից