Միջազգային 

Էրդողանը կընդունի գերությունից ազատված թուրք դիվանագետներին

 Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 21-ին նախագահական Չանքայա պալատում կընդունի Իրաքում գերությունից ազատված թուրք դիվանագետներին: Այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:


«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից հունիսի 11-ին Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանում աշխատող, գերեվարված 49 անձինք ազատ են արձակվել: 101 օրվա գերությունից հետո, սեպտեմբերի 20-ի առավոտյան, թուրքական հյուպատոսարանի աշխատակիցները բերվել են Շանլըուրֆա:

 

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն որոշում է կայացրել կիսատ թողնել Ադրբեջան կատարած պաշտոնական այցը և վերադարձել է Թուրքիա: Նա  անմիջապես մեկնել է Շանլըուրֆա, որտեղ էլ հանդիպել է նախկին գերիների հետ: Հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետն իր անձնական ինքնաթիռով նրանց հետ ուղևորվել է Անկարա:

Նույն շարքից