Միջազգային 

ՌԴ պաշտպանության նախարարությունն օգտատեր է դարձել Facebook, Instagram, Twitter և YouTube սոցիալական ցանցերում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն օգտատեր է դարձել Facebook, Instagram, Twitter և YouTube սոցցանցերում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով ՊՆ մամլո ծառայության տարածած հաղորդագրությանը:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Արևելք 2014» ուսումնավարժանքների հետ համատեղ ՌԴ-ն առաջին անգամ դուրս է գալիս սոցիալական ցանցերի տիրույթ»,-նշված է հայտարարության մեջ:

Նախարարությունում հայտարարել են, որ ՌԴ զինված ուժերում տեղի ունեցող առավել նշանակալի միջոցառումների վերաբերյալ առցանց տեղեկատվական հողորդագրություններ կտեղադրվեն:

Նույն շարքից