Միջազգային 

Սահակաշվիլիի բոլոր բանկային հաշիվների վրա կալանք է դրվել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի բոլոր բանկային հաշիվների վրա կալանք է դրվել: Այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով նրա փաստաբան Օտար Կախիձեին:

«Պարոն Բիձինայի օրհնությամբ կալանքի տակ են Սաակաշվիլիի հաշիվները: Բայց դատախազությունը ծուլացել է ստուգել, թե կոնկրետ որ բանկի ծառայություններից է օգտնվում նախկին նախագահը և պահանջել է կալանք դնել բոլոր բանկերում եղած հաշիվների վրա»,- հայտարարել է փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վրաստանում կալանք է դրվել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա ընտանիքի անդամների ունեցվածքի վրա:

Նույն շարքից