Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է որպես գործընկեր և բարեկամ: Այս մասին ասվում է Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հղած շնորհավորական ուղերձում:
«ԱՄՆ ժողովրդի և նախագահ Բարաք Օբամայի անունից լավագույն բարեմաղթանքներն եմ ուղղում հայ ժողովրդին անկախության տոնի կապակցությամբ: Հայ-ամերիկյան կապերը շատ ուժեղ են և խորը: Մենք շարունակելու ենք ամրապնդել Հայաստանի հետ գործընկերությունը տարբեր ոլորտներում՝ ներառյալ, անվտանգությունը, տնտեսական և ժողովրդավարական զարգացումը, անհատների մակարդակով փոխանակումը»,- ասվում է ուղերձում: