Միջազգային 

Ուկրաինայի Նախագահը խաղաղության կողմնակից է

«Դոնեցկում եւ Լուգանսկում անհնարին է պատերազմը վարել միայն ռազմական մեթոդներով»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի 21-ի երեկոյան հանրապետության հեռուստաալիքներին տված մեծ հարցազրույցում:


«Ոչ ոք ոչ մի պատրանք չունի. մեզ չի հաջողվի այդ քաղաքներ մտցնել զինվորականների մի քանի գումարտակ եւ կարգավորել իրադրությունը: Մեզ պարզապես թույլ չեն տա դա անել»,- ասել է Պորոշենկոն:


«Որքան այնտեղ ավելի մեծ լինի ուկրաինական բանակը, այնքան ավելի շատ կլինեն ռուսական զորքերը... Մենք կարող ենք հաղթել միայն խաղաղությամբ»,- նշել է Ուկրաինայի նախագահը: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, Ուկրաինան պետք է ամրապնդի բանակը, որպեսզի պատրաստ լինի այն դեպքում, «եթե խաղաղ պլանը չգործի»:


Ինչպես նշել է Պորոշենկոն, Դոնբասի իրադրությունն աստիճանաբար բարելավվում է:


Նրա տվյալներով՝ երկրի հարավ-արեւելքում ոչնչացվել է ռազմական տեխնիկայի 65 տոկոսը, սակայն այդ կորուստներն արդեն հաջողվել է լրացնել: Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան մահաբերւ զենք չի ստացել արտասահմանյան պետություններից, քանի որ դրա պակասը չունի:

Նույն շարքից