Միջազգային 

Կիևի և Լուգանսկի միջեւ վերականգնվել Է երկաթուղային հաղորդակցությունը

Կիևի և Լուգանսկի միջև վերականգնվել է երկաթուղային հաղորդակցությունը, առաջին գնացքի բոլոր տոմսերը գնված են: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի երկաթուղային տրանսպորտի պետական վարչակազմը («Ուկրզալիզնիցի»): Լուգանսկ կայարանով մարդատար գնացքների երթևեկություն չԷր իրականացվում հուլիսի 26-ից:


«Վերականգնված Է մարդատար գնացքների ուղևորությունը մինչև Լուգանսկ կայարան: Տասը վագոնից բաղկացած գնացքը երթևեկելու Է ամեն օր: Ուղևորահոսքի ավելանալու դեպքում վագոնների թվաքանակը կավելացվի»,-ասված Է «Ուկրզալիզնիցի»-ի հաղորդագրության մեջ:

 

Դրանում ճշտվում Է, որ տոմսերի մեծ պահանջարկի պատճառով արդեն հարկ Է եղել վագոնների թիվը տասից ավելացնել մինչև 18:

 

Կիևի իշխանությունները և Դոնբասի աշխարհազորայինները սեպտեմբերի 5-ին պայմանավորվել են հրադադարի, գերիների փոխանակման շուրջ և հասել են մի շարք քաղաքական համաձայնությունների, մասնավորապես, Ուկրաինայն պարտավորվել Է ներում շնորհել աշխարհազորայիններին և օրենք ընդունել Դոնբասի մի շարք շրջանների հատուկ կարգավիճակի մասին: Սեպտեմբերի 19-ին կողմերը համաձայնության են եկել կոնկրետ պայմաններով համընդհանուր հրադադարի շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից