Վենեսուելա են ժամանել բժիշկներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում նաև Կուբայից՝ «մանրէաբանական պատերազմում» օգնության հասնելու համար, որը սկսել են «աջակողմյան ֆաշիստական ուժերը», հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Այդ հայտարարությունը նա արել է Արագուա շրջանի Մարակայ քաղաքում մի քանի մահվան ելքով դեպքերի մասին տեղեկությունների տարածումից հետո, հայտնում է vz.ru-ն` Noticias24-ին հղումով:
Վենեսուելայի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ խոսքը կարող է լինել ընդդիմության ուժերի կողմից երկրում իրավիճակն անկայունացնելու նպատակով անհայտ վիրուսի օգտագործման մասին:
Ժամանած բժիշկները նպատակ ունեն պարզելու վիրուսի բնույթը: Իշխանությունները փորձում են պարզել՝ ովքեր են «մանրէաբանական պատերազմի» ետևում կանգնած: