Միջազգային 

Իրանի նախագահը Հայաստան կժամանի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին սեպտեմբերի 22-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: «Հստակ ժամկետները դեռևս ընտրված չեն:


Համենայն դեպս, նախագահների այցելության համար հատուկ ծրագրեր պետք է լինեն: Սովորաբար նման այցելությունները երկկողմ են»,-նշեց Ռեյիսին:

Նույն շարքից