Միջազգային 

ԵԽԽՎ նախագահը Բաքվում լսել է քաղաքացիների և իրավապաշտպանների բողոքները

Եվրոպայի խորհրդիխորհրդարանականվեհաժողովի նախագահ Անն Բրասյորը Բաքվում հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների հետ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az գործակալութունը:


Հանդիպման ժամանակ ներկաները ԵԽԽՎ նախագահին տեղեկացրել են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, կալանքի տակ գտնվող քաղբանտարկյալների, քաղաքացիական հասարակության վրա պետության կողմից կիրառվող բռնությունների մասին: Մասնավորապես, խոսք է եղել REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի և «Մուսավաթ» կուսակցության ղեկավարի տեղակալ Թոֆիք Յագուբլուի դեմ սկսված դատական գործընթացների, իրավապաշտպան Լեյլա Յունուսի վիճակի մասին:

 

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորն իր անհանգստությունն է հայտնել տիրող իրավիճակի կապակցությամբ` խոստանալով այս հարցերն  առաջ քաշել նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

Նույն շարքից