Միջազգային 

Էմմա Ուոթսոնը տվել է ՄԱԿ-ի HeForShe ծրագրի մեկնարկը. լուսանկարներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը և բարի կամքի դեսպան, դերասանուհի Էմմա Ուոթսոնը ներկայացրել են կանանց հետ համերաշխության նոր HeForShe ծրագիրը։ Նախագծի գլխավոր նպատակն է տղամարդկանց ուշադրությունը հրավիրել կանանց հավասարության և ազատության համար պայքարի հարցերին, գրում է buro247.ru-ն։

 

«Ես ցանկանում եմ, որ տղամարդիկ աջակցեն և այնպես անեն, որ իրենց դուստրերը, քույրերն ու մայրերը չլինեն այլևս նախապաշարմունքների զոհ, իսկ նրանց որդիները չամաչեն ցույց տալ իրենց խոցելիությունը, այն, ինչ իրենք խորը պահել են իրենց ներսում, և դառնան ամբողջական իրական անձնավորություններ»,- ասել է Ութսոնը։

 

Դերասանուհին դեռևս հուլիսին նշանակվել էր ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, ում պարտականությունն է կանանց շահերի պաշտպանությունն ամբողջ աշխարհում։

Նույն շարքից