Միջազգային 

Բաքվում քանդում են փախստականների բնակարանները

Բաքվի քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել Գանլըգել լճի շրջակայքում շուրջ 300 փախստականների և բռնի տեղահանվածների տները քանդելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է  ադրբեջանական Haqqin.az գործակալությունը, փախստականների շուրջ 300 ընտանիք հայտնվել է դրսում մնալու վտանգի առաջ:


Քաղաքապետարանը փախստականներին տներ է առաջարկել մեկ այլ թաղամասում` պահանջելով, որպեսզի տներն ազատվեն չորս օրվա ընթացքում: Սակայն փախստականների ավելի քան 300 ընտանիք, նշելով, որ իրենց տրամադրվելիք բնակարանները չափազանց փոքր են, հրաժարվում են տեղափոխվել: Նրանք պահանջում են քաղաքային իշխանություններից իրենց փոխհատուցում վճարել:

Նույն շարքից