Ռուսաստանը մինչև 2020 թվականը ոչ թե 70, այլ 100 տոկոսով կթարմացնի իր ռազմավարական միջուկային ուժերի սպառազինությունը։ Նման կարծիք է հայտնել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Փոխվարչապետը հիշեցրել է, որ մինչ 2015թ. բանակն ու նավատորմը պետք է 30%-ով «գերժամանակակից» զենքերի օգտագործման անցնեն, իսկ 2020-ին, ըստ նախատեսվածի, 70%-ով:
Բացի այդ, պետք է ստեղծել այնպիսի «կոմպակտ» բանակ, որը հնարավոր կլինի արագորեն տեղափոխել շրջակայքում տեղի ունեցող ռազմական գործողությունների վայր, ասել է պաշտոնյան։