Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Նյու Յորք քաղաք` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 69-րդ նիստին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Հաղորդվում է, որ Մամեդյարովը հանդես կգա ելույթով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերի ժամանակ: Միաժամանակ, կկազմակերպվեն մի շարք հանդիպումներ տարբեր երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: