Միջազգային 

Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանն արժանացել է Բուխարեստ քաղաքի պատվոգրի

Բուխարեստի գլխավոր քաղաքապետ Սորին Միրչա Օպրեսկուն քաղաքի հիմնադրման 555-ամյակի առիթով սեպտեմբերի 18-ին կազմակերպված միջոցառման շրջանակներում պատվոգիր է հանձնել Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանին` Բուխարեստի համայնքային կյանքի և միջազգային կապերի զարգացմանը նպաստելու համար: Պատվոգրի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան, կառավարության անդամներ, արտասահմանյան պատվիրակություններ, մտավորականության և հանրային ոլորտի ներկայացուցիչներ:

 

Բուխարեստի հիմնադրման 555-ամյակի տոնակատարություններին արտասահմանյան ութ այլ պատվիրակությունների շարքում մասնակցել է նաև Երևան քաղաքի պատվիրակությունը` քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ: 

Նույն շարքից