Միջազգային 

Ռուս պաշտոնյան բարձր է գնահատում հայ-ռուսական մշակութային և հումանիտար կապերը

analitik.am

Հայաստանի և Ռուսաստանի  հումանիտար և մշակութային կապերը շատ խորն են և գալիս են դարերի խորքից: Այս մասին հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբի 7-րդ նիստում նշեց ՌԴ Նախագահի միջազգային մշակութային հարցերով համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: «Ռուսաստանի և Հայաստանի սերտ համագործակցությունը տարբեր ոլորտներում այնքան խորն է, որ դրա մասին խոսելու համար երկար ժամանակ է հարկավոր: Երկու երկրների բարեկամական կապերը շատ խորն են և ներդաշնակ, և ես կարծում եմ, թե մենք դեռ ընդլայնելու ենք այդ համագործակցության շրջանակները, ինչի համար կան բոլոր նախադրյալները»,- ասաց Շվիդկոյը:


Նա ընդգծեց, որ հայ-ռուսական բարեկամական ակումբներ, ինչպիսին խորհրդարանական ակումբն է, կարելի է ստեղծել ցանկացած փողոցում, քանի որ խորն են կապերը նաև երկու ժողովուրդների միջև: «Ես կարծում եմ, որ հայ-ռուսական բարեկամության ցանկացած ակումբ ստըեղծելու համար մեզանից շատ ժամանակ չի պահանջվի, քանի որ երկու ժողովուրդների միջև հումանիտար, մշակութային և մնացած բոլոր ոլորտներում կապերը շատ խորն են և գալիս են դարերի խորքից: Նման հատուկ ակումբներ ստեղծելու կարիք երևի չկա էլ՝ հաշվի առնելով ներկայիս բարեկամական կապերը երկու երկրների ժողովուրդների միջև»,- նկատեց Շվիդկոյը:

ՌԴ Նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչն առանձնակի ընդգծեց սերտ կապերը Հայ Առաքելական Եկեղեցու և Ռուս Ուղղափառ եկեղեցու միջև՝ հավելելով, որ նաև եկեղեցին է կապող օղակ երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման, ինչպես նաև մշակութային և հումանիտար ոլորտում սերտ համագործակցության համար:

 

Շվիդկոյը հիշեցրեց, որ Ռուսաստանում մեծ հայկական համայնք կա, որը կարևոր դեր է կատարում երկրի կյանքում: «Ռուսաստանում հայկական համայնքը կարևոր դեր է կատարում մեր երկրի կյանքի բոլոր ոլորտներում: Եվ ամենակարևորն այն է, որ Ռուսաստանում հայերը պահպանում են իրենց ազգային ինքնությունը, սեփական ավանդույթները, ինչին մենք աջակցում ենք: Շատ ենք կարևորում Մոսկվայում հայկական եկեղեցու առկայությունը, որը ոչ միայն հայերի, այլ նաև Ռուսաստանի ցանկությունն էր, որը կյանքի կոչվեց»,- ասաց Շվիդկոյը:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ իր հերթին նշեց, որ հայ-ռուսական հումանիտար կապերը խորն են, սակայն դրանց զարգացման համար նոր հեռանկարներ կան, որոնք կյանքի կոչելու համար հարկավոր է լրացուցիչ ջանքեր ձեռնարկել: ԱԺ փոխնախագահի խոսքով՝  այդ կապերն ամրապնդելու գործում շատ կարևոր է երիտասարդների ակտիվ մասնակցությունը:

Նույն շարքից