Միջազգային 

ԵՄ-ն սեպտեմբերի 30-ին կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերանայման հարցը

analitik.am

ԵՄ-ն սեպտեմբերի 30-ին կարող է սկսել վերանայել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին գրում է Kommersant-ը՝ հղում անելով ԵՄ կառույցների աղբյուրներին: Այդ հարցով որոշումը կընդունվի Բրյուսելում ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների մակարդակով: Պարբերականի տվյալներով՝ մինչ այդ ԵՄ արտգործնախարարները պետք է ներկայացնեն զեկույց՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համաձայնագրի կատարման մասին:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը չի կարողացել հաստատել այդ տեղեկությունը, սակայն հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի 30-ը ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը պետք է մշտական ներկայացուցիչներին ներկայացնի Մինսկի խաղաղ ծրագրի իրագործման համալիր զեկույց, որն այժմ պատրաստվում է:

Այդ զեկույցին ծանոթանալոց հետո մշտական ներկայացուցիչները պետք է որոշեն՝ ի՞նչ անել պատժամիջոցների հետ: Թերթի աղբյուրի խոսքով՝ կարող է ընտրվել սահմանափակումների աստիճանական հանման տարբերակը: «Պատժամիջոցների հանումը տեղի չի ունենա այնպիսի խմբաքանակով, ինչպես սահմանելիս»,- նշել է նա՝ հստակեցնելով, որ սահմանափակող միջոցառումները, որոնք սահմանվել են՝ կապված Ղրիմի բռնա

Նույն շարքից